News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ապրիլի 24–ին համացանցի ամենաքննարկվող թեման 82–ամյա Արտուշ պապն էր, որը ծաղիկները ձեռքին, անտեղյակ սահմանափակումներին՝ գնացել էր Ծիծեռնակաբերդ, որպեսզի ամեն տարվա նման բարձրանա հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցի Ցեղասպանության նահատակների հիշատակին, բայց որին ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին վերև բարձրանալ։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պապն ասել էր.

«Եթե իմանայի նման բան կա, կմնայի տանը, բայց որ եկել եմ. ուզում է մեռնեմ էլ էս է.. Ոստիկանին ասացի՝ խնդրում եմ, գոնե ձեր մեքենայով տարեք–բերեք, ինչ որ պետք է կտամ, բենզինի փող է, ինչ է, միայն ծաղիկները դնեմ, հետ դառնամ։ 2 միլիոն մարդ են կոտորել, իմն է, իմ մարմինն է, իմ աչքի լույսն է, իմ կյանքն է»։

Օգտատերերը կարծիք էին հայտնել, որ մեծահասակ քաղաքացու համար կարելի էր բացառություն անել, թեկուզ այն բանից հետո, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն հեռացել էին հուշահամալիրից։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պապիկին Ծիծեռնակաբերդ բարձրանալ արգելելը շատերիս է ցավ պատճառել։ Շատերիսը ո՞րն է - բոլոր նորմալ մարդկանց է ցավ պատճառել։ «Հա բայց արգելված է, չէ՞», - ասում կամ մտածում են ոմանք։ «Մա՞րդն է օրենքի համար, թե՞ օրենքը՝ մարդու», - կարելի է պատասխանել Ավետարանական խոսքով։ Իսկ ավելի մասնագիտորեն՝ այս կոնկրետ դեպքը փայլուն ցուցիչ է, որ շատ դեպքերում մեզանում գերիշխում է «սխալ իրավաբանություն», «Ունտեր Պրիշիբեևների իրավաբանություն»՝ ինչպես ես եմ անվանում այդ տառակերային մոտեցումը («իրավաբանություն» էլ է սխալ անվանել - օրինաբանությունը)։

Երևի մի օր մի դասախոսություն կարդամ այս թեմայով, որ ԻՐԱՎՈՒՆՔԸ (և ոչ թե սոսկ մարդասիրությունը կամ սոսկ բարոյականությունը կամ սոսկ արդարությունը) պահանջում էր թողնել պապիկին բարձրանալ Ծիծեռնակաբերդ»։

Փաստաբան Նորայր Նորիկյան էլ գրել է. «Անկեղծ ասած, պապիկի հետ տեղի ունեցած ցավալի միջադեպը շատ ծանր ազդեցություն է թողել ինձ վրա... Ենթագիտակցորեն այդ պապիկին նմանեցրել եմ «Կարոտ»՛ ֆիլմի հերոսին՝ Առաքել բիձուն... Անգամ արտաքնապես նմանություն ունեն...»։

Ավելի ուշ համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ Արտուշ պապն այնուամենայնիվ հարգանքի տուրք էր մատուցում Եղեռնի զոհերի հիշատակին։ Պարզվում է՝ «Լեդի Զոն» մարզակումբի հիմնադիր Անդրանիկ Նավասարդյանը վաղ առավոտից Դավիթաշենում հուշահամալիրի մանրակերտ էր տեղադրել , ծաղիկներ դրել, որպեսզի անցորդները և խանութի  հաճախորդները  իրենց հարգանքի տուրքը կարողանան մատուցել անմեղ զոհերի  հիշատակին։

Նա Արտուշ պապին մեքենայով  տեղափոխել է մանրակերտի մոտ, որեղ պապը վերջապես խոնարհել է իր ծաղիկները զոհերի հիշատակին։

ֆեյբուքյան օգտատերերից մեկն էլ Արտուշ Միրզոյանի անուն ազգանունը որպես հաղորդագրություն ուղարկել է 1915 հեռախոսահամարին, որպեսզի նա նույնպես դառնա վիրտուալ երթի մասնակից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ