News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ընկերությունները սկսել են նավթ պահեստավորել ԱՄՆ ռազմավարական պահուստներում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Bloomberg-ը:

Ըստ  Bloomberg-ի գնահատականների` ընթացիկ ամսում մասնավոր ընկերությունները մոտ 1.1 միլիոն բարել նավթ են հասցրել այդ պահեստարաններ: Ինչպես նշվում է նյութում, այս ամսվա սկզբին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը համապատասխան պայմանագրեր էր կնքել մի շարք ընկերությունների հետ: Նրանք կարող են տարեկան մոտ 23 միլիոն բարել նավթ տեղափոխել ռազմավարական պահեստարաններ: Դրանց հիմնական մասը տեղ կհասնի մայիսին եւ հունիսին, նշվում է հրապարակման մեջ:

Ընկերությունների եւ ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջեւ պայմանավորվածությունները ձեռք են բերվել վերջին շաբաթների ընթացքում` նավթի գների կտրուկ անկման ֆոնին: Նյու Յորքի ապրանքային բորսայում ապրիլի 20-ին տեխասյան Light Oil-ի (WTI) գինն առաջին անգամ հասել էր բացասական ցուցանիշների: Մայիսյան մատակարարումների գինն ընկել էր մինչեւ 40 դոլար բարելի դիմաց:

ԱՄՆ-ի նավթային ռազմավարական պահուստի առավելագույն ծավալը 713.5 միլիոն բարել է կազմում: Այն ստեղծվել է Կոնգրեսի որոշմամբ 1975 թվականին` համաշխարհային էներգետիկ ճգնաժամից հետո: Տեխասում եւ Լուիզիանայում աղային շերտերի չորս պահուստներում այժմ մոտ 635 միլիոն բարել նավթ է պահվում: ԱՄՆ նավթային պահուստը ամենամեծն է աշխարհում կառավարությանը պատկանող պահուստներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ