Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները կայուն աճում են` պահանջարկի աստիճանական վերականգնման հույսով ԱՄՆ պաշարների վիճակագրության հրապարակումից հետո. WTI-ն թանկանում է գրեթե 15 տոկոսով, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ժամը 9:49-ի դրությամբ WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները թանկացել են 14.87 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 17.3 դոլարի: Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 8.5 տոկոսով եւ կազմել 26.27 դոլար է կազմել մեկ բարելի դիմաց, Brent-ի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 9.3 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 24.64 դոլարի: