News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաուդցիներին սպառնում է դուրս բերել ԱՄՆ զորքերը, եթե ՕՊԵԿ-ը չսկսի կրճատել նավթարդյունահանումը, հաղորդում է Reuters-ը:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ ապրիլի 2-ին անցկացրած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն ասել է, որ եթե ՕՊԵԿ-ը կսկսի կրճատել նավթարդյունահանումը, նա չի կարող խանգարել ամերիկացի օրենսդիրներին՝ թագավորությունից ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին օրենք ընդունելու հարցում:

Այդ սպառնալիքը կարող է փլուզել 75-ամյա ռազմավարական դաշինքը:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը գործակալության հետ զրույցում ասել, որ ԱՄՆ վարչակազմն իրազեկել է թագավորության առաջնորդներին, որ եթե կրճատում չլինի, ապա Կոնգրեսը սահմանափակումներ կմտցնի, որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ զորքերի դուրսբերմանը:

«Ես կարծում եմ, որ նա եւ նախագահ Պուտինը խելամիտ են: Նրանց համար դժվար չէ գործարք կնքել: Եվ ես այդ մասին կրկնել եմ հեռախոսազրույցի ժամանակ, եւ մեզ կհաջողվի նավթարդյունահանման կրճատման մասին համաձայնության հասնել»,-գործակալության հարցմանը պատասխանել է նախագահ Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը Թուրքիայի տարածքով ԵՄ է մատակարարել 3 միլիարդ եվրոյի նավթամթերք՝ էմբարգոյի սահմանումից հետո
CSD-ի և Մաքուր օդի և էներգիայի հետազոտական ​​կենտրոնի (CREA) հետաքննության համաձայն՝ այն բանից հետո...
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արարատի Նորաբաց, Սյունիքի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ...
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար
Չորեքշաբթի առավոտյան նավթի գնանշումները բարձրանում են...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Հայանիստում, Կապանում, Երևանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ...
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար
Նավթի գնանշումներն ընկնում են...
Ամենաշատ