News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կառավարության միջոցները ուղղված են ոչ թե նախաճգնաժամային վիճակին վերադառնալուն, այլ երկարաժամկետ հեռանկարում տնտեսության արդիականացմանը, ինչին կարող է նպաստել վերջերս ավելի քան 200 միլիոն դոլարի չափով հաստատված վարկի համար ծրագրերի իրականացումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Փորձագետը նշեց ավանդական այգեգործության խթանման մասին կառավարության որոշման կարեւորությունը, եւ որ այս քաղաքականության շարունակությունը պետք է դառնա ցորենի ցանքատարածությունների ավելացումը, այդ թվում ներկայումս 150 հազար հեկտար չմշակված հողի վրա՝ պարենային անվտանգության մակարդակի բարձրացման համար։

Նրա խոսքերով՝ երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է իրականացնել մոբիլիզացված արտադրության քաղաքականություն՝ հիմնվելով ներքին պաշարների վրա, քանի որ հետկորոնավիրուսային շրջանում եվրոպական երկրներ հումքի արտահանման ծավալները այն չեն լինի, ինչ որ նախկինում էին։

«Պետք է սկսել հումքի վերամշակումը երկրի ներսում եւ պատրաստի արտադրանքը օգտագործել տեղական արտադրության մեջ: Կարեւոր է նաեւ արդյունաբերության ոլորտում ԵՏՄ շրջանակներում նոր ընդհանուր տնտեսական քաղաքականության մշակումը, քանի որ էներգիակիրների վաճառքից բարձր կախվածությունը համաշխարհային շուկաներում գների տատանումների հետեւանքով նույն Ռուսաստանի համար այսօր հանգեցրել է այդ երկրի եկամուտների էական կրճատման»,- հավելեց նա։

Սաֆարյանը պարզաբանեց, որ 20 տարվա ընթացքում Հայաստանի բացասական առեւտրային սալդոն կազմել է 37 մլրդ դոլար, իսկ այս իրավիճակի փոփոխության համար պետք է զարգացնել ներքին արտադրությունը եւ դադարեցնել արտարժույթի արտահոսքը երկրից։

«Հայաստան տրանսֆերտների դրական սալդոն անցյալ տարի 504 մլն դոլարը եւ եւս այդքան անձնական փոխանցումները պետք է օգտագործել «հումքային կցորդի» մակարդակից արդյունաբերական տնտեսությանը երկրի անցման համար։ Պետք է լիբերալ տնտեսությունից անցնել պետական կարգավորիչներով բանաձեւի։ Հաջողության կհասնեն հենց այն պետությունները, որոնք դա բոլորից շուտ կանեն»,- ամփոփեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ