News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հարավային եւ Հյուսիսային Կորեայի սահմանին հրաձգությունը պատահական էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը։

«Մենք կարծում ենք, որ դա պատահականություն էր։ Հարավկորեացիները պատասխան կրակ են բացել։ Մենք կարող ենք ասել, որ կողմերից ոչ մեկը մարդկային կորուստներ չի կրել»,-նշել է նա ABC հեռուստաալիքի եթերում։

Նա նաեւ զուսպ կերպով մեկնաբանել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին հարցը։

«Կարծես առաջնորդ Կիմը ողջ է եւ առողջ»,-ասել է նա՝ հավելելով, որ նախկինում եղել են դեպքեր, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը երկար ժամանակ չի հայտնվել հանրության առջեւ, եւ այս դեպքում աննախադեպ չէր։

Հիշեցնենք, որ այսօր Հարավային Կորեան հայտնել է ԿԺԴՀ-ի կողմից ապառազմականացված գոտում հրաձգության մասին։ Համաձայն այդ տեղեկատվության՝ Հարավային Կորեան պատասխան կրակ է բացել, որի արդյունքում զոհեր չեն գրանցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ