News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» փաստագրական ֆիլմն արժանացել է Իրանում անցկացված առաջին միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին:

Փառատոնին, որն անցկացվել է ապրիլի 24-28-ը Կիշ կղզում, ներկայացվել է ավելի քան 20 ֆիլմ` Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Հնդկաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից:

Փառատոնի լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում հաղթել է իրանցի ռեժիսոր Մուհամեդ Բոզորգaնիի «Ծովային մետաքսե ճանպարհ» ֆիլմը:

Հ. Խաչատրյանը կինոփառատոնին ներկայացրել է իր ֆիլմերից երկուսը` «Սահմանը» եւ «Պոետի վերադարձը»` փաստագրական եւ խաղարկային ֆիլմերի անվանակարգերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ