News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կառավարության 2019 թվականի ծրագրի դրական ցուցանիշները շատ դրական են ներկայացված, սակայն բացասական կողմերն այդպես էլ չներկայացվեցին: Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստին կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Այսպիսով, ըստ պատգամավորի, գյուղատնտեսության տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում 2017-ի 17 տոկոսից 2019-ին նվազել է մինչեւ 11.6 տոկոս: «2017 թվականին ՀՆԱ-ում կրթության մասնաբաժինը 2.7 տոկոս է կազմել, իսկ այժմ այդ ցուցանիշը 2.3 տոկոս է կազմում»,- ասաց խորհրդարանականը: Բացի այդ, ինչպես նշեց Խաչատրյանը, չնայած զեկույցում նշվում է, որ ռազմական արդյունաբերության շրջանառությունն աճել է 30 տոկոսով, տեղեկատվության եւ հաղորդակցության ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում մնացել է 2017-ի մակարդակում` 3.3 տոկոս:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ