News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաեւան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երկրի խորհրդարանում բարձրաձայնված հայտարարությունն այն մասին, որ հակամարտության կարգավորման Երեւանի դիրքորոշումը բոլորովին չի փոխվել 2018-ից։

«Այս հայտարարությամբ Հայաստանի վարչապետը խոստովանել է, որ Հայաստանը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ դրանով իսկ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ձեռքբերմանը։ Այս հայտարարությունը ակնհայտ ցույց է տալիս, թե ով է հրաժարվում բանակցություններից, միջազգային հանրության պահանջների կատարումից, առաջին հերթին՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւերից, եւ այդպիսով խոչընդոտ հանդիսանում հակամարտության կարգավորման համար»,- ընդգծել է նա։

«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այդ հայտարարությունները բոլորովին չեն ծառայում բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը եւ գիտակցի, որ վերջիվերջո Ադրբեջանը, իր սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Պատասխանատվությունը որեւէ լարվածության համար, որը կարող է ծագել հակամարտության կարգավորման շրջանակներում, ընկնում է հայկական կողմի վրա»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ