News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան (նախագահը Հայկ Քոթանջյանն է) դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանաին խնդրանքով` «ներում շնորհել ներկայումս ազատազրկման մեջ գտնվող 2008  թ. մարտի 1-ի դեպքերի մասնակիցներին»:

Ասոցիացիայի նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ներում շնորհելու նախագահի որոշումը կլինի պետության ղեկավարին արժանի պատասխանատու քայլ` միտված հասարակության շահագրգիռ բոլոր խմբերի միջեւ ներքաղաքական երկխոսության առաջ մղմանը` ուղղված ողջ ժողովրդի ջանքերի համախմբմամբ Հայաստանի ազգային անվտանգության եւ կայուն, ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունների շուրջ համահայկական կոնսենսուսի ձեւավորմանը:

Ներքաղաքական հակամարտությունը օրինապատշաճ քաղաքական մրցակցության կերպափոխելու այս նախաձեռնությունը ենթադրում է մեր ազգային պետության ճակատագրի համար պատասխանատվության բաշխում Հայաստանի Նախագահի եւ քաղաքական բոլոր ուժերի միջեւ, ինչը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի զարգացման ու անվտանգության արդյունավետ ապահովման գործում ազգի համախմբմանն ուղղված անհրաժեշտ քայլ է, հատկապես մեր պետությունների դեմ Ադրբեջանի ագրեսիվ շրջանների կողմից ծրագրվող պատերազմի վերսկսման սպառնալիքի համատեքստում:

Ներման շնորհումը կարող է դառնալ Հայաստանի եւ համաշխարհային հայության բոլոր առաջադեմ հայրենասիրական ուժերի համախմբման հիմք` նրանց առավել ուժեղ կողմերի օգտագործմամբ հանուն կառուցողական քաղաքական համագործակցության` ուղղված ՀՀ-ում համակարգային ժողովրդավարական բարեփոխումների առաջ մղմանը:

2008 թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածներին ներում շնորհելու Ձեր որոշումը կլինի բարի կամքի դրսեւորում` ուղղված ազգային ջանքերի համախմբմամբ մեր պետության զարգացմանը, միջազգային ասպարեզում նրա դրական իմիջի ամրապնդմանը, ինչպես նաեւ ողջ հասարակության ջանքերով ազգային անվտանգության ապահովմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ