News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բավարիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բնակչի, որը համարում էր ինքն իրեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից եւ կազմակերպել էր մի շարք հարձակումներ Վալդքրայբուրգ քաղաքի թուրքական հաստատությունների վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ոստիկանության  տարածաշրջանային վարչությանը։

Խոսքը վերաբերում է Գերմանիայի՝ ծնունդով Թուրքիայից 25-ամյա քաղաքացուն։ Ոստիկանությունը կասկածում է նրան Վալդքրայբուրգում թուրքերին պատկանող հաստատությունների վրա հարձակման մեջ ապրիլի 16-ից մինչեւ մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում։ Հարձակման են ենթարկվել վարսավիրանոցը, պիցցերիան, քյաբաբանոցը․ կասկածյալը դրանց տարածքների ուղղությամբ քարեր է նետել։ Իսկ մթերային խանութներից մեկը հրկիզել է ապրիլի 27-ին, ինչի հետեւանքով տարհանվել է 27 մարդ, եղել են տուժածներ, իսկ տարածքը կրել է բազմամիլիոնանոց վնաս։

«Որպես հանցագործության դրդապատճառ՝ մեղադրյալն անվանել է «ատելությունը» թուրք հայրենակիցների նկատմամբ՝ կապված նրա՝ «Իսլամական պետությանը» հակվածության հետ»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Կասկածյալը բերման էր ենթարկվել մայիսի 8-ին, քանի որ երթեւեկել էր գնացքով առանց տոմսի, սակայն առավել մանրամասն ստուգման արդյունքում նրա ուսապարկում հայտնաբերել էին ինքնաշեն ռումբեր։ Իրապահները ստիպված էին տարհանել եւ շրջափակել կայարանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ