News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը «Global Finance» միջազգային ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2020 թվականի «Տարվա լավագույն բանկ»: Հեղինակավոր այս մրցանակը հաստատում է Բանկի թվային ուղիների հնարավորությունները, բիզնեսի նորարարական մոտեցումը և ֆինանսական ուժեղ կատարողականը:

«Հաճախորդների` բանկերի նկատմամբ օրեցօր աճող պահանջները մարտահրավերներ են նետում մատուցելու առցանց և իրական ժամանակում հեռահար սպասարկման համակարգերով համապատասխան ծառայություններ` անվտանգ, ճկուն և լիակատար վերահսկողությամբ»,- մրցանակի վերաբերյալ մամլո հաղորդագրությունում նշել է «Global Finance» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարրափուտոն,-«27 տարի շարունակ «Global Finance» հեղինակավոր ամսագրի «Տարվա լավագույն բանկ» մրցանակը օգնել է ճանաչել այն բանկերին, որոնք կարողանում են մատուցել ծառայություններ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ»:

Նշենք, որ «Global Finance»-ի կողմից Արդշինբանկը «Տարվա լավագույն բանկ» մրցանակին է արժանանում արդեն երրորդ տարին անընդմեջ: Բանկը ամսագրի կողմից 6 տարի անընդմեջ արժանացել է նաև «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին:

Լավագույն բանկի ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև «Գլոբալ Ֆայնենս» ամսագրի խմբագիրների և ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա: Արդյունքները կհրապարակվեն «Գլոբալ Ֆայնենս» ամսագրի 2020 թվականի հոկտեմբերի համարում:

«Global Finance» ամսագրի կողմից 2020թ. «Տարվա լավագույն բանկ» են ճանաչվել Bank of America-ն (ԱՄՆ), Barclays-ը (Մեծ Բրիտանիա), BNP Paribas-ը (Բելգիա), TBC-ն (Վրաստան) և այլ առաջատար բանկեր: «Global Finance» ամսագրի կողմից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում «Տարվա լավագույն բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ամսագրի պաշտոնական կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է (ֆոտո)
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել...
Ռուսաստանում մնացած եվրոպական բանկերը չորս անգամ ավելի շատ հարկեր են վճարում, քան պատերազմից առաջ. FT
Այս շահույթը 3 անգամ ավելի է եղել, քան 2021 թվականին, և մասամբ ստացվել է միջոցներից, որոնք բանկերը չեն...
Ամենաշատ