News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը 2020 թվականի ապրիլի 24-ին կրկին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իր նոր հոդվածում նշում է Հարութ Սասունյանը, փոխանցում է Mirror-Spectator-ը: 

Ըստ հոդվածի՝ այս ճանաչումը կարող է զարմացնել շատերին, քանի որ Լիբիայում հայեր գրեթե չկան, սակայն նրանց գործողությունը կարելի է հիմնավորել աշխարհաքաղաքական պատճառներով:

«2012 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո երկրիը մշտապես եղել է Լիբիայում կառավարելու համար միմյանց դեմ մարտնչող տարբեր ռազմական խմբավորումների խլրտումների մեջ:

Լիբիայի պաշտոնապես ճանաչված կառավարությունը սահմանափակված է առափնյա Տրիպոլիով եւ Միստրատայով, այն դեպքում, երբ լիբիական տարածքի մեծ մասը օկուպացված է ռազմական առաջնորդ Խալիֆ Հաֆթարի գլխավորած ժամանակավոր կառավարության կողմից: Ներքին քաղաքացիական պատերազմը զգալիորեն ընդլայնվեց Լիբիայի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությամբ: Թուրքիան եւ Կատարը կենտրոնական կառավարությանն աջակցում են իսլամական զինյալների եւ ռազմական տեխնիկայի օգնությամբ, մինչդեռ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները աջակցել են ժամանակավոր կառավարությանը:

Հակամատող կողմերի երկրները Լիբիայում ներգրավված են նաեւ դիվանագիտական բախումների եւ լրատվամիջոցների դեմ պատերազմի մեջ: Սաուդյան Արաբիան անցյալ ամիս հայտարարել էր, որ արգելափակում է հասանելիությունը թուրքական լրատվական գործակալություններին եւ վեբ-կայքերին: Թուրքիան իր հերթին արգելափակել էր Սաուդյան Արաբիայի եւ Էմիրությունների լրատվական գործակալությունները»,- նշում է հեղինակը՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցում է «Մուսուլման եղբայրներին», իսկ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ ԱՄԷ-ն նրանց դեմ են հանդես գալիս:

Ըստ հեղինակի՝ Եգիպտոսն ու Թուրքիան թշնամացել են այն ժամանակից ի վեր, երբ 2013 թվականին տապալվեց Եգիպտոսի «Մուսուլման եղբայրների» նախագահ Մուհամմեդ Մուրսին՝ Թուրքիայի աջակցության պայմաններում: Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն դիմել են իրենց քաղաքացիներին՝ խնդրելով բոյկոտել Թուրքիայից ապրանքները եւ խուսափել Թուրքիա ուղեւորություններից:

«Այս տարատեսակ կրոնական եւ ներքին երկպառակությունները դարձել են 2020 թվականի ապրիլի 24-ին Լիբիայի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառը»,- նշում է Սասունյանը՝ ներկայացնելով անգլերենով թարգմանած Ցեղասպանության ճանաչման տեքստը:

Տեքստի համաձայն՝ Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, մասնավորապես, նշում է, որ հայ ժողովրդի դեմ Թուրքիայի հանցավոր գործողությունները մարդկության դեմ հանցագործություն են, որոնք պետք է ճանաչվեն:

2019 թվականի ապրիլի 19-ին եւս Լիբիայի ժամանակավոր կառավարությունը արտաքին գործերի նախարարության միջոցով համանման հայտարարություն էր հրապարակել:

Զարմանալի չէ, որ լիբիական ժամանակավոր կառավարությունը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ, քանի որ դա ծառայում է հակաթուրքական քաղաքական ծրագրին, նշում է Սասունյանը:

Հոդվածի հեղինակլը նաեւ նշում է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ թե ինչպիսին է եղել Հայաստանի կառավարության արձագանքը՝ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ