News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) բիզնեսի եւ մարդկանց տեղաշարժի համար սահմանափակումների վերացման ֆոնին օրական 0.7 միլիոն բարելով բարելավել է իր գնահատականները 2020 թվականին նավթի պահանջարկի անկման վերաբերյալ` օրական 9.3 միլիոն բարելից մինչեւ օրական 8.6 միլիոն բարել, հետեւում է գործակալության մայիսյան զեկույցից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՄԷԳ-ը կարծում է, որ տեղաշարժի սահմանափակումների աստիճանական մեղմումն օգնում է վերականգնել պահանջարկը: Գործակալության գնահատականներով՝ մինչեւ մայիսի վերջը 2.8 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում կգտնվի այս կամ այն սահմանափակման տակ:

«Չնայած նրան, որ շատերը դեռ սահմանափակումների տակ են գտնվում, բիզնեսի մի մասը կրկին սկսում է աշխատել, որոշ մարդիկ վերադառնում են աշխատանքի, ինչը նավթի պահանջարկի աճի է հանգեցնում: Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ մենք բարձրացրել ենք պահանջարկի մեր գնահատականը: Նախորդ կանխատեսումը բարելավվել է մինչեւ օրական 8.6 միլիոն բարել»,- նշվում է զեկույցում:

Ապրիլյան զեկույցում ՄԷԳ-ը կանխատեսում էր, որ 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կնվազի կորոնավիրուսի տարածման պատճառով՝ հասնելով օրական ռեկորդային 9,3 միլիոն բարելի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Ամենաշատ