News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Առաջիկայում որպես հակաճգնաժամային միջոց պատրաստվում ենք մեկնարկել 100 կապիտալ նախագիծ՝ կրթական, մշակութային, սպորտային առողջապահական օբյեկտների կառուցման: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապա հարց տվեց, թե ինչ փուլում են այդ աշխատանքները:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ առաջիկա 2 օրերի ընթացքում կհայտարարվեն 8 մոդուլային դպրոցների կառուցման մրցույթները:

Նա հավելեց, որ այս բոլոր ծրագրերը կտեւեն 2-2,5 տարի. «Ընդհանուր գնահատականով կլինի մոտ 60 մլրդ դրամի ներդրում: Այս աշխատանքները տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման հիմք կդառնան»,-ասաց Ղուլարյանը:

Փաշինյանն էլ հավելեց, որ մինչեւ սեպտեմբեր բոլոր մրցույթները հայտարարվելու են եւ իրենք հիմա այդ մասին հայտարարում են, որպեսզի շինարարական կազմակերպությունները փնտրեն գտնեն աշխատողներին, որպեսզի ձեւավորեն  ներուժ այդ մրցույթներին մասնակցելու եւ հաղթելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ