News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանը էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության ոլորտում, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (SEPA) կետերը իրականացնելու համար:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: «Մենք բարձր ենք գնահատում ճանապարհային քարտեզը, որ Հայաստանի կառավարության հետ համատեղ ընդունել ենք, որի շրջանակներում լուրջ առաջընթաց է արձանագրվել, մասնավորապես, դատական համակարգի, ոստիկանության եւ մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների ռազմավարության ընդունման հարցում: ԵՄ-ն նախատեսում է 23 միլիոն եվրոյի չափով ֆինանսական միջոցներ հատկացնել՝ որպես SEPA-ի շրջանակներում բարեփոխումների արդյունավետ իրականացման գործիքակազմ»,- հավելել է նա:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին նաեւ փորձագիտական աջակցություն ցուցաբերել: «ԵՄ աջակցությունը պատասխան է մեր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի նախաձեռնած բարեփոխումների ենթատեքստին»,- ասել է Վիկտորինը: Նա հավելել է, որ ԵՄ-ն հավատարիմ է հետեւյալ սկզբունքին՝ «օգնության ծավալը եւ չափը միշտ կախված կլինեն ձեռք բերված առաջընթացից»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ