News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանն այսօր՝ մայիսի 14-ին, բողոքի ակցիա է անցկացրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ եւ դրա վերաբերյալ տեսանյութ տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։ Նա տեսանյութում պատմում է, որ դեմ է Երևանում Մահաթմա  Գանդիի արձանի տեղադրելու որոշման հետ եւ պահանջում չեղարկել այն։

 «Ո՞վ է Գանդին: Գանդին մերժել է Հայոց ցեղասպանությունը, պայքարել է Հայկական դատի դեմ, եղել է Աթաթուրքի գործընկերը»,- ասում է նա։ 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստում որոշում է կայացվել Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ