News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրերս սկանդալային բացահայտում էր արել՝ հայտարարելով, որ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանվել իբր Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում:

Մեկնաբանելով լրագրողի հարցը՝ այս հայտարարության առնչությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 16–ին ասաց.

«Ես ուզում եմ արձանագրել, որ ծխախոտի արտահանման հարցում ՊԵԿ-ը ապօրինություն թույլ չի տվել, մեղավորն արտահանողներն են, որոնք պետք է արտահանեին այլ երկրի, բայց որոշել էին ուրիշ երկրում վաճառել։ Այդտեղ էլ իրավապահները պետք է պարզեն»։

Նա չմեկնաբանեց Մինասյանի ևս մեկ բացահայտում, որ այդ մաքսանենգ սխեման ղեկավարել են իր ընտանիքի անդամները, այդ թվում՝ իր կնոջ եղբայր, «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Կնոջս եղբորը վերաբերվող դրվագին, ես տեղյակ եմ, որ Հրաչյան դատական հայց է ներկայացրել և այդ հարցին ոչ թե ես կպատասխանեմ, այլ բոլորս հրապարային կտեսնենք՝ ինչն է ճիշտ, թե ինչն է սխալ»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ