News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Մարտի 1-ի» գործը վերաբացված է, սակայն մինչեւ այժմ չեն տրվել գլխավոր հարցերի պատասխանները, ի վերջո, ովքե՞ր են սպանել 10 անմեղ զոհերին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը գո՞հ է գործի քննության ընթացքից։ Ի վերջո, կարեւոր է նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելը, թե սպանվածներին գտնելը։ Ի՞նչ են վարչապետին զեկուցել, ինչո՞ւ չի հաջողվում գործի քննությունն առաջ տանել։ Այսպիսի հարց հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսի ժամանակ:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իմ կարծիքով՝ շատ մանրամասներով բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել «Մարտի 1-ին» եւ դրանից հետո։ Պատկերացրեք, ըստ առերեւույթ մեղադրանքի գործը քննող քննչական խմբի ղեկավարը եթե հանկարծ կրակված պարկուճները տարածքում փոխել է։ Դա նշանակում է, որ իսկական կրակողների պարկուճները չկան։ Մենք այսօր չունենք հնարավորություն այդ պարկուճներով նույնականացնել եւ փորձել այդ զենքերը գտնել։ Եվ հիմա այդ քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ. ինչո՞ւ, թող գա պատմի՝ ինչ է արել այն պարկուճները։ Գուցե ինքը գիտի այդ սպանության հեղինակների անուն-ազգանունները։ Քննությունը պետք է շարունակվի։ Մենք պետք է ջանքեր գործադրենք այդ հետախուզվող անձին ձերբակալվելու եւ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Մեծ հաշվով պարզ է՝ ովքեր են կազմակերպել այդ սպանությունները։ Քրեական գործերի մի մասն ուղարկված է դատարան, որ հնարավորություն տրվի՝ դատաքննություն տեղի ունենա՝ կարծում եմ, որ շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա»։

Վարչապետը նշեց, որ հնարավոր է գործով ապացույցներ էլ լինեն, որոնք հավերժ կորցրած լինեն. «Հիմա եթե պարզվի, որ այդ հավաքած իսկական պարկուճները տարել լցրել են ձուլարանում ու ձուլել են, պատկերացնո՞ւմ եք ինչ է նշանակում»։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ