News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ եղած խնդիրներն աշխատանքային են, որոնք միշտ կան ու լինելու են, դա նորմալ է: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, թե հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Հաղթանակի օրվա առթիվ ՌԴ նախագահը հեռախոսազրույց չի ունեցել ՀՀ վարչապետի հետ եւ չի շնորհավորել, Փաշինյանն արձագանքեց. «Ես մայիսի 9-10-ին Արցախում եմ եղել, երեք տարի անընդմեջ դիմավորում եմ Շուշիում: ՌԴ նախագահի հետ մենք ըստ անհրաժեշտության կապի մեջ ենք, այդ թվում հեռախոսային»:

Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները կողմ են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, թե բանակցային սեղանին փուլային տարբերակ է քննարկվում, ՀՀ վարչապետն ասաց. «Այդ մեկնաբանություններն անելիս պետք է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն օգտակար չի համարում:

Այդ մեկնաբանություններ անողները այս փաստը չե՞ն տեսել: Արդեն իմ նշածը խոսում է այն մասին, որ այն ձեւակերպումը, որ դրված էր հարցի մեջ, առնվազն չի համապատասխանում իրականությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ