News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հոնկոնգի օրենսդիր ժողովում (LegCo) երկու հակամարտող կուսակցությունների անդամների միջեւ տեղի է ունեցել հերթական ծեծկռտուքը, առնվազն 14 դեմոկրատամետ օրենսդիրների նիստերի դահլիճից դուրս են բերել, տուժել է մի քանի մարդ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում են հոնկոնգյան լրատվամիջոցները:

Ավելի վաղ նման բախում էր տեղի ունեցել մայիսի 8-ին կառավարամետ խորհրդարանական Չան Ցզյանպոյին ներքին գործերի հարցերով կոմիտեի ղեկավարի ընտրություններում նախագահող նշանակելու պատճառով:

Հոնկոնգի RTHK հեռուստառադիոկորպորացիան հայտնում է, որ երկուշաբթի առավոտյան կոմիտեի նիստը սկսելուց 40 րոպե առաջ Չան Ցզյանպոն արդեն նստած էր նախագահի տեղում, դահլիճը դեռեւս բաց չէր մյուս խորհրդարանականների համար, անվտանգության աշխատակիցները նրա շուրջը պատնեշ են ստեղծել: Նիստը սկսվելուց հետո պանդեմոկրատները հավաքվել են նրանց շուրջ պաստառներով եւ բղավոցներով, սկսվել է անվտանգության աշխատակիցների հետ ընդդիմադիրների ծեծկռտուք, 10 րոպե հետո հանդիպումը դադարեցվել է:

South China Morning Post պարբերականը նշում է, որ 14 ընդդիմադիրների դահլիճից դուրս են բերել: RTHK-ի տեղեկություններով՝ անվտանգության աշխատակիցներից մեկ տուժածի դահլիճից դուրս են բերել պատգարակով:

Ներքին գործերի հարցերով կոմիտեն, որն օրինագծերն ուսումնասիրում է մինչեւ դրանք օրենսդիր ժողովի քննարկմանը ներկայացնելը եւ որոշում է երբ են դրանք վերջնական քվեարկության դրվելու, դարձել է ընդդիմության եւ պեկինամետ խորհրդարանականների դիմակայության էպիկենտրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ