News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի ԱԺ-ում ձեւավորվել է 7 մշտական հանձնաժողով՝

Պաշտպանության, անվտանգության եւ իրավակարգի հարցերի հանձնաժողով (ղեկավարը՝ «Միասնական Հայրենիք» կուսակցությունից պատգամավոր Սեյրան Հայրապետյան),

Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողով (ղեկավարը՝ «Դաշնակցության» պատգամավոր Վահրամ Բալայան),

Պետաիրավական հարցերի հանձնաժողով (ղեկավարը՝ «Միասնական Հայրենիքի» պատգամավոր Սեւակ Աղաջանյան),

Սոցիալական հարցերի եւ առողջապահության հարցերի հանձնաժողով (ղեկավարը՝ «Ազատ Հայրենիքի» պատգամավոր Արամ Գրիգորյան),

Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողվ (ղեկավարը՝ «Ազատ Հայրենիքի» պատգամավոր Արթուր Հարությունյան),

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողով (ղեկավարը՝  «Ազատ Հայրենիքի» պատգամավոր Արամ Հարությունյան),

Արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողով (ղեկավարը՝ «Ազատ Հայրենիքի» պատգամավոր Վլադիմիր Կասյան):

ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ պատգամավորները, որոնք չեն ներկայացվել այս կամ այն հանձնաժողովում, իրավունք կստանան մասնակցել ցանկացած հանձնաժողովի աշխատանքներին առանց ձայնի իրավունքի:

Նիստի ընթացքում ընտրվել են նաեւ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները:

«Դաշնակցության» ղեկավար է ընտրվել Արթուր Մոսիյանը, քարտուղար է ընտրվել Վահրամ Բալայանը:

«Ազատ Հայրենիքի» ղեկավար է ընտրվել Արթուր Հարությունյանը, քարտուղար է ընտրվել Էլեոնորա Ավանեսյանը:

«Միասնական Հայրենիքի» ղեկավար է ընտրվել Գագիկ Բաղունցը, քարտուղար է ընտրվել Մարսել Պետրոսյանը:

Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Դավիթ Մելքումյանը, քարտուղար է ընտրվել Գեղամ Ստեփանյանը:

«Արդարություն» խմբակցության ղեկավարն է Դավիթ Գալստյանը, քարտուղարը՝ Մետաքսե Հակոբյանը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ