News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մեր՝ որպես Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է աջակցել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին: Այս մասին մայիսի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն կիսո՞ւմ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ: Ավելի վաղ, Ռուսաստանի նախարարը ուշագրավ հայտարարություն էր արել փուլային կարգավորման տարբերակի վերաբերյալ:

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներից մեկն է, եւ մենք փորձում ենք կառուցողական մեթոդներով տանել մեր աշխատանքը: Ես ուզում եմ նշել, որ Վաշինգտոնն ակտիվորեն ներգրավված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի աշխատանքներում: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս ձգձգված հակամարտության խաղաղ լուծմանը»,- ասաց նա:

Դեսպանը նշեց, որ համավարակի պայմաններում խորհրդատվությունները ԵԱՀԿ շրջանակներում շարունակվում են, այդ թվում՝ վիրտուալ ձեւաչափով կողմերի ներգրավմամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ