News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀԱՊՀ մի խումբ ուսանողներ ստորագրահավաք են սկսել՝ իրենց բողոքը եւ առաջարկությունները ներկայացնելով ԿԳՄՍ նախարարությանը, որը վերաբերում է հեռավար կրթության խնդիրներին։ Ստորագրահավաքի տեքստում, մասնավորապես, ասվում է․

«Հասցեագրվում է բոլոր ԲՈՒՀ-երի ուսանողներին`հարգելի ուսանողներ, հաշվի առնելով առցանց ուսումնական գործընթացում առաջացած մի շարք խնդիրները, որոնց առընչվել են տարբերպետական ԲՈւՀ֊երի բազմաթիվ ուսանողներ՝ ներկայացնում ենք դիմում, որտեղ նշում ենք ամենից հրատապ լուծումպահանջող խնդիրները և առաջարկում դրանց համար լուծումներ, որոնք քննարկվել են բազմաթիվ ուսանողների կողմից։Ստորև ներկայացնում ենք մեր կողմից հավաքագրված խնդիրների փունջը։

1. Բազմաթիվ ուսանողներ տարբեր ԲՈւՀ-երից՝ մասնավորապես ՀԱՊՀ-ից, չեն ստացել այն քանակությամբ ուսումնական նյութեր, որը նախատեսվում է առարկան լիովին յուրացնելու համար։ Շատ ժամանակ դասախոսները չեն պատասխանում ուսանողների մոտ առաջացած հարցերին, ինչի արդյունքում կամ ուսանողը դասընթացը չի յուրացնում կամ էլ տեխնիկական հարցերի շուրջ անտեղյակության պատճառով հայտնվում է դժվարին իրավիճակներում։

2. Վճարովի համակարգում սովորող ուսանողներից պահանջում են մինչև որոշակի ժամանակահատվածում վճարել ուսման վարձերը և հաշվի չի՛ առնվում համաճարակի տարածմամբ պայմանավորված սոցիալական դժվարությունները։ Այն ֆինանսական փոխհատուցումը, որը կառավարության կողմից տրվում է բարձր մոգով ուսանողներին, չի՛ լուծում սոցիալական խնդիր և հասցեագրվում է փոքր քանակով ուսանողների, քանի որ բարձր մոգով ուսանողները հիմնականում անվճար են սովորում։ Միևնույն ժամանակ ուսանողներն այժմ որակապես չեն ստանում այն կրթությունը, որը ստանում էին մինչ արտակարգ դրությունը, բայց վճարում ենն միևնույն վարձավճարները։ Ուստի և հարց է առաջանում՝ ինչու՞ են վճարում նույն գումարը անհամեմատ ավելի ցածր որակի կրթության համար։

3. Սահմանվել են քննության, ստուգարքի և կուրսային աշխատանքի հանձնման օրեր, որոնց ուսանողները պետք է պատրաստվեին այն նյութերով, որը նրանց տրամադրել են։ Քանի որ տրամադրած նյութը եղել է շատ թերի, մեծաթիվ ուսանողներ չեն կարողացել պատշաճ կերպով պատրաստվել քննություններին, ստուգարքներին և կուրսային աշխատանքներին։ Եղել են բազում դեպքեր, որ ուսանողը տեղեկացել է, որ ինքը քննության է, ստուգարքի կամ կուրսայինի հանձնման կամ դրանից մի քանի օր առաջ։ Այս ամենի հետևանք է դարձել այն, որ շատերը ստացել են ցածր գնահատական, որն իր հերթին ուսանողների մոտ առաջացրել է մի շարք խնդիրներ։ Բացի այս ամենը մասնավորապես ՀԱՊՀ-ում առցանց համակարգով քննություն հանձնելիս համակարգը խափանվել է շատ ուսանողների մոտ, որի արդյունքում քննությունից անցել է տևական ժամանակ և ուսանողությունը նորից տուժել է՝ ստանալով ցածր գնահատական։ Խնդիրները չեն սահմանափակվում այսքանով, բայց սրանք այն երեք կարևորագույն կետերն են, որը ամենից շատ ուշադրությանն է արժանի։ Այսպիսով, վերը նկարագրված խնդիրների լուծման նպատակող տարբեր ուսանողներ ներկայացրել են առաջարկություններ, որը խմբավորել ենք և դասակարգել։

Առաջարկություններ

Ուսանողներին պետք է տրամադրվի իրենց առարկաներին վերաբերող բոլոր ուսումնական նյութերը առցանց համակարգով, նյութերը պետք է տրամադրվեն բացառապես հայերեն լեզվով։ Դասախոսները պետք է ունենան խորհրդատվության ժամ, որի ժամանակ ուսանողները պետք է հղեն իրենց հարցերը առարկայի հետ կապված և ստանան լիարժեք պատասխաններ։ Եթե ուսաումնական նյութը տրամադրվի լիարժեք՝ այնպես ինչպես այն կտրամադրվեր լսարանում, օրինակ՝ դասախոսությունները ձայնագրման տեսքով, գործնականը առարկային վերաբերող խնդիրների լուծման տեսքով տեսանյութով և այլն, ապա այդ դեպքում վճարովի համակարգում սովորող ուսանողները կարող են վճարել ուսման վարձը ամբողջովին, հակառակ դեպքում վճարեն ուսման վարձի որոշակի տոկոսը։ Ցանկալի է, որ ուսանողներին տրվի հնարավորություն ընտրելու համաձա՞յն են իրենց մինչ այժմ հանձնած քննության, ստուգարքի ևկուրսային աշխատանքի ստացած արդյունքների հետ։ Այն ուսանողները, ովքեր համաձայն կլինեն, կպահպանվի եղածը, նրանք, ովքեր համաձայն չեն լինի ստացած արդյունքների հետ, իրենց համար սահմանվեն այդ քննությունները նորից միայն ամբողջ ուսումնական նյութը տրամադրելուց հետո կամ քննական և կուրսային աշխատանքները անցկացվեն ստուգարքի տեսքով և մյուս ստուգարքների հետ վերահանձնվեն, արդյունքում պահպանվի այդ ուսանողների նախորդ կիսամյակի ՄՈԳ֊ը, որպես վերջնական ՄՈԳ։ Հարգանքներով ՀԱՊՀ մի խումբ ուսանողներ: ՎԵՐՈՆՇՅԱԼԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԼԻԵՆԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏՔ Է ՏԱՔ ՁԵՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԵՎՈՒՄ ԳՐԵԼՈՎ "ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ", ՈՐԸ ՀԱՄԱՐԺԵՔ Է ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆԸ *»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ