News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարությունը շարունակում է  էլեկտրոնային արդարադատության ներդրմանն ուղղված աշխատանքները՝ գործարկելով Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ:

Ներկայում, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, էլեկտրոնային եղանակով ներկայացված վճարման կարգադրությունները բաշխվում են Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորների միջեւ: Նախատեսվում է նաեւ նշված գործերի բաշխումն ընդլայնել Հայաստանի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների միջեւ:

«Վճարման կարգադրություն» էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվել է Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցության արդյունքում եւ ԱՄՆ ՄԶԳ «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում եւ էլեկտրոնային դատարանների համակարգերի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Արդարադատության նախարարությունը, դատական եւ իրավական բարեփոխումների շրջանակում, առաջիկայում նախատեսում է ներդնել նաեւ սնանկության, վարչական, քաղաքացիական եւ քրեական գործերով էլեկտրոնային համակարգեր:

Վճարման կարգադրության էլեկտրոնային համակարգից օգտվելու քայլերին կարող եք ծանոթանալ այստեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ