News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր՝ մայիսի 22-ին, հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով):

Վրաստանում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ