News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղավիացիայի կոմիտեի պարգևատրումային ֆոնդը հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 24 մլն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀՅ ղեկավար Բաբկեն Հարությունյանը:

««Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ»-ն հարցում է ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) ստանալու տեղեկատվություն՝ 2020թ․-ի հունվար -ապրիլ ամսիների պարգևատրումային ֆոնդի չափի վերաբերյալ։ Նշված ամիսներին ՔԱԿ -ում « Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով կազմել է 6955500 դրամ գումար, իսկ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով կազմել է 17054000 դրամ գումար։ Ընդհանուր պարգևատրման ֆոնդը կազմել է մոտ 24 մլն դրամ։ Կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա տեղակալի ստացած պարգևավճարների, հավելավճարների և դրամական օգնությունների չափի վերաբերյալ հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել՝ հղում անելով իրավական կարգավորումներին։

Տարեսկզբին մեծ աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) և նրա ենթակայության տակ գտնվող ավիաընկերություններում։ Հայտնաբերված խախտումների հետևանքով Հայաստանը զրկվել է դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու հնարավորությունից։

Նիկոլ Փաշինյանի «նոր» Հայաստանում ռազմավարական նշանակության համակարգը ձախողելու համար էլ են ճոխ պարգևատվրում»։

Տպել
Ամենաշատ