News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Երևանի կենդանաբանական այգուց» սեպտեմբերի 3-ից կենդանաբանական այգուց կորած «Կակադու» տեսակի թութակին մարտի 17-ին կենդանաբանական այգու աշխատակիցներից մեկը նկատել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող կենդանիների խանութում՝ դրված վաճառքի։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Կայքի տեղեկությունններով՝ ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմուքում նյութեր են նախապատրաստվում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբան Նունե Սողոմոնյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 3-ից կենդանաբանական այգուց կորել է «Կակադու» տեսակի թութակը, որին մարտի 17-ին կենդանաբանական այգու աշխատակիցը նկատել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող կենդանիների խանութում՝ դրված վաճառքի։ Նոր Նորքի ոստիկանները ժամանել են նշված խանութ, որտեղ վաճառողուհին հայտնել է, որ նշված թութակը 2019 թվականի դեկտեմբերին ինքը ձեռք է բերել իր ծանոթ, Երևանի բնակիչ Նարեկ Գ-ից։ Վերջինս հայտնաբերվել է ոստիկանների կողմից, և նա էլ, իր հերթին, հայտնել է, որ ինքը զբաղվում է կենդանիների վաճառքով և նշված թութակը գտել է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ