News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Անչափահաս երեխայի հայր, 32-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը օգնության կարիք ունի առջողական խնդիրները լուծելու համար։ Նա Ռուսասանի Դաշնությունում վիրահատության ենթարկվելուց հետո մոտ մեկ ամիս առաջ հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան՝ բուժումը ստացիոնար շարունակելու հույսով, սակայն այժմ գումարի բացակայության պատճառով դա անել չի կարողանում։

«Ես եղել եմ արտագնա աշխատանքի, այնտեղ հիվանդացել եմ, ինձ տեղափոխել են հիվանդանոց, 10 օր եղել եմ կոմայի մեջ։ Բժիշկները այլ ելք չունենալով վիրահատել են՝ կոկորդիս վրա անցք են բացել, որպեսզի այդ կերպ կարողանան թթվածին հասցնել գլխուղեղիս և թոքերիս։ Մի քանի օր բուժում ստանալուց հետո, պետական աջակցության չարթերային թռիչքով տեղափոխեցին Հայաստան։ 14 Օրվա կարանտինից հետո դիմել եմ Դիլիջանի բժշկական կենտրոն, ապա ինձ ուղեգրել են Երևան՝ «Նաիրի» բժշկական կենտրոն հետազոտման՝ այնտեղ ինձ հետազոտեցին, ասացին որ պարտադիր պետք է գլխի և թոքերի շերտավոր ՄՌՏ հետազոտթյուն անցնեմ։ Յուրաքանչյուր հետազոտությունն արժե 60000 դրամ։ Ես ունեմ 1 անչափահաս երեխա, տուն չունեմ, ապրում եմ վարձով, քաղաք Գավառում։ Ես միշտ կատարել եմ բազմազան աշխատանքներ ընտանիքս պահելու համար, հիմա անհրաժեշտ է, որ առողջական վիճակս վերականգնեմ, որպեսզի կարողանամ կրկին աշխատել՝ ընտանիքս պահելու համար»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նա՝ նշելով, որ ինքնազգացողությունը վատացել է հանկարծակի,  բժիշկներին առայժմ չի հաջողավել իրեն հստակ ախտորոշում տալ։ 

Հետազոտություններից հետո, Անդրանիկին, հավանաբար, կրկնակի վիրահատության ենթարկելու կարիք կլինի ամբողջական ապաքինման համար։

Անդրանիկի հետ կարելի է կապ հաստատել 093577244 հեռախոսահամարով։

Տպել