News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Աննա Հակոբյանը հետաքրքրվել է Լիբանանի հայ համայնքի վիճակով: Մասնավորապես անդրադարձ է եղել «Թռչնոց բույն» որբանոց մանկատան գործունեությանը, խնդիրներին: 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր, ծրագրեր: 

Թռչնոց Բույն որբանոց-վարժարանն իր գործունեությունն սկսել է 1920 թ. Լիբանանի Սիդոն քաղաքում: 1922 թ. որբանոցը տեղափոխվել է Ջբեյլի հարևանությամբ գտնվող Զուկ Միքայել  բնակավայր: 1926 թ., Դանիական կին միսիոներների կազմակերպության կողմից գնվել է Ջբեյլում (Բիբլոս) գտնվող ամերիկյան Միջին Արևելքի օգնության ֆոնդի որբանոցը, որն էլ 1928 թ. պաշտոնապես անվանվել է Թռչնոց բույն:

1970 թ. Թռչնոց բույնը Դանիական կին միսիոներների կազմակերպության կողմից պաշտոնապես հանձնվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: 2015 թ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հաստատության տարածքում հիմնել է Հայոց Ցեղասպանության թանգարան: Իր գործունեության սկզբից Թռչնոց բույնն ապաստանել է Օսմանյան Թուրքիայում 1915-23 թթ. Հայոց Ցեղասպանության ժամանակ մազապուրծ եղած ավելի քան 4000 հայ որբերի: Այս հաստատությունում հազարավոր հայ գաղթական որբ երեխաներ  խնամվել և հայկական դաստիարակություն են ստացել: Ներկայումս որբանոց-վարժարանում խնամվում և կրթություն են ստանում 26 հայ երեխաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ