News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Եթե ​​«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները չեղարկել են բոյկոտը եւ այսօր ներկա են Ազգային ժողովի նիստին, դա նշանակում է, որ նրանք բավարարված են ներկայիս կառավարության դիրքորոշմամբ, որը, ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, դատապարտել է մի քանի շաբաթ առաջ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Այս մասին մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարեց ԱԺ խոսնկ Արարատ Միրզոյանը:

Նշենք, որ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի ամբիոնից հերթական անգամ հայտարարեց, որ գործող իշխանություններն այդպես էլ չեն դատապարտել բռնությունը, որն իրականացվել էր իր նկատմամբ իշխող «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորների կողմից: Մասնավորապես, Մարուքյանը նշեց, որ, բռնությունը դատապարտելու փոխարեն, վարչապետը քննադատեց խորհրդարանական ընդդիմությանը, իսկ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը ծափահարեց վարչապետի ելույթին: «Դուք այդ պահին պարտավոր էիք զերծ մնալ: Խորհրդարանի նախագահը պետք է անկողմնակալ լինի, կամ գոնե պետք է ձեւացնի, որ անկողմնակալ է: Սակայն Դուք նույնիսկ չբարեհաճեցիք ձեւացնել»,- վրդովվեց Մարուքյանը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանի եւ իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ, որը զանգվածային ծեծկռտուքի էր վերաճել: Փաշինյանը սարի նման կանգեց իր համախոհների մեջքին՝ «ԼՀ»-ին մեղադրելով սադրանքի մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ