News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր Նորքում կա շատրվան, որի  անմիջապես կողքը կառուցվել է ինչ-որ մեկի տունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիտում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը՝ անդրադառնալով Երեւանի այգիներում սեփականաշնորհված տարածքների խնդրին:

«Էլ չեմ ասում, որ շատրվանն էլ մեջ-մեջ է արված մի քանի սեփականատերերի միջեւ, որտեղ տարբեր անհասկանալի գործունեություններ են կազմակերպվում: Կարծես այդ շատրվան իրենց բակի համար է կառուցվել ժամանակին»,-ասաց նա:

Նույն խնդրին անդրադարձավ նաեւ Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը՝ նշելով. «Այս պահին երկու տնտեսվարող կա, որ քաղաքի այգիներում ունի սեփական տարածքներ, այդ մարդիկ ասում են՝ ասեք, ինչ անենք, ուզում ենք շինարարություն անել: Մենք ասում ենք՝ չէ, չի լինի շինարարություն անել: Ասում են՝ բա ինչ անենք, փոխանակում են առաջարկում, բայց փոխանակման լավ առաջարկ չունենք, որովհետեւ նորմալ հողակտոր էլ չի մնացել:

Եթե մտահոգություն կա եւ կա ցանկություն, եկեք դրամահավաք կազմակերպեք, գնանք խոսենք այդ տնտեսվարողի հետ, գնահատենք հողը, գումարը տանք: Կստացվի, որ ավագանին փրկեց այդ տարածքը»:

Տպել
Ամենաշատ