News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) համաձայնություն կա դրանում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ԱՏԿ) եւ Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ) դիտորդի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ,  ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ վիդեոնֆերանսի ձեւաչափով նիստից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչպես դուք գիտեք գործընկերների եւ դիտորդների մասին դրույթներից, դրանք կարող են ոչ միայն պետություններ լինել, այլեւ՝ կազմակերպություններ: Եվ այսօր, մասնավորապես, նշվեց, որ ՀԱՊԿ-ն արդեն սերտ կապեր ունի Շանհայի համագործակցության կազմակերպության, Անկախ պետությունների համագործակցության հետ, նրանք այսօր մասնակցեցին մեր աշխատանքներին, ուստի կա համաձայնություն առ այն, որպեսզի սկսենք մեր եղբայրական այս երկու կազմակերպություններին դիտորդական կարգավիճակ շնորհելուց»,- ասել է Լավրովը:

Ըստ նրա՝ առանձին պետություններ նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում ՀԱՊԿ-ի հետ համագործակցության նկատմամբ: «Դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական դիմումներ չեն եղել, թեկուզ միայն այն պատճառով, որ մինչեւ հիմ դա իրավական իրողություն, իրավաբանական իրավիճակ չէ: Բայց Սերբիան ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿ-ի հետ, մասնակցում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին եւ առանձին զորավարժություններին»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը նաեւ կարծում է, որ ՀԱՊԿ տարածաշրջանի հարեւան երկրները կհետեւեն կազմակերպության աշխատանքին: «Առավել եւս, որ այնպիսի թեմաներ, ինչպիսին ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարն է, անշուշտ, հետաքրքրություն կներկայացնեն Կենտրոնական Ասիայի այն երկրների համար, որոնք ՀԱՊԿ անդամ չեն հանդիսանում»,- հավելել է նա:

«Վավերացման գործընթացի ավարտվելուն պես մենք կանցնենք հավանական թեկնածուների (ՀԱՊԿ դիտորդների՝  խմբ.)  գործնական դիտարկմանը: Դա կարվի համաձայնության հիման վրա, հաշվի առնելով ՀԱՊԿ յուրաքանչյուր երկրի շահերը, եւ այն հավելյալ արժեքի հիման վրա, որ գործընկերներն ու դիտորդները կարող են լրացուցիչ բերել մեր աշխատանքների մեջ»,- եզրափակել է ռուս նախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ