News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության՝ Կենտրոն նստավայրում այսօր՝ մայիսի 26-ին, շարունակվել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են դատարանին հանել «Արա և Այծեմնիկ» ընկերության հաշիվների վրա դրված կալանքը։ Պաշտպանները հայտնեցին, որ հաշիվների վրա դրված կալանքը հանելու դեպքում իրենք կկարողանան վճարել պետական բյուջեին հատկացվելիք հարկերն ու տուրքերը։ Դատարանը հետաձգեց պաշտպանների միջնորդության քննությունը։

Դատարանին միջնորդություն ներկայացրեց նաև գործով մեղադրող դատախազը՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Նա միջնորդեց ԲԿ համապատասխան գրություն ուղարկել՝ պարզելու, թե ինչ հաճախականությամբ է Մանվել Գրիգորյանի համար շտապօգնության կանչ գրանցվել։

Դատարանը հետաձգեց նաեւ դատախազի միջոնդության քննությունը՝ բավարար հիմքեր չունենալու պատճառով։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:

Տպել