News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 Հայկ Գրիգորյանին է զեկուցվել 2020թ. հունվարից մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կողմից կատարված աշխատանքների մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կողմից 2020թ. հունվարից մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի ղակավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Ըստ օրակարգի՝ զեկուցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժիններում քննվող քրեական գործերով կատարված աշխատանքները:

Ըստ զեկույցների՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում քննվում է 96 քրեական գործ, որոնցից 93-ը բացահայտված է, իսկ 3 չբացահայտված քրեական գործերը փոխանցվել են 2019թ.-ից: Բաժնում վարույթ է իրականացնում 14 քննիչ, որոնց ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 6 քրեական գործ: Ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործերով պատճառված վնասը կազմում է 6.959.364.634 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 460.636.780 ՀՀ դրամ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի վարույթում նշված ժամանակահատվածում քննվում է 157 քրեական գործ, որոնցից 154-ը բացահայտված է: 88 քրեական գործ ուղարկվել է դատարան, 80 քրեական գործով վարույթ կարճվել է, 10-ը միացվել է մեկ վարույթում, 15 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, որոնցից 1-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ 14-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներ, կասեցվել է 11 քրեական գործ: Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում վարույթ է իրականացնում 8 քննիչ, որոնց ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 37 քրեական գործ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի վարույթում քննվում է 12 քրեական գործ, որոնցից 5-ը բացահայտված է: Բաժնում վարույթ է իրականացնում 2 քննիչ, որոնց ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 13 քրեական գործ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Հայկ Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան բաժինների աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու, քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ