News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Գուլակյանների ընտանիքը բնակվում է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում՝ պետական սահմանից 12 կմ հեռավորության վրա: Բարեկարգ տուն ունենալը նրանց համար ոչ թե հարմարավետության, այլ անվտանգության խնդիր է: Ավելի քան ինը տասնամյակ առաջ կառուցված շինությունն ամուր հիմքեր ու պատեր ունի, սակայն կա տանիքի փլուզման վտանգ: Երկու տարի առաջ, գարնանային հորդառատ անձրևներից պոկվել է խոհանոցի առաստաղն ու լուրջ մտահոգվելու առիթ տվել:

«Տանիքում մեծ քանակությամբ հող կար կուտակած. ժամանակին այդպես են կառուցել: Տարիների ընթացքում, հողը խոնավությունից ծանրացել էր: Մի օր էլ առաստաղը պոկվեց և ամբողջ հողը ներքև թափվեց: Հիմա նույն վտանգը սենյակներից մեկում էլ կա: Անհանգստանում ենք: Այդ մասում որևէ գործ չենք ձեռնարկում, որովհետև տանիքն ամբողջությամբ կառուցելու անհրաժեշտություն ունի»,-ասել է երիտասարդ տանտիրուհին՝ Զարինեն:

Տանտերը՝ զինվորական Հարությունը, երեք դուստրերի և կնոջ հետ, արդեն 17 տարի ապրում է հորաքրոջ տանը: Աշխատանքի բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում մենակ թողնել ընտանիքին և լուրջ տագնապ է ապրում մինչև իր վերադարձը: Երիտասարդ տանտերը բացակայում էր նաև նկարահանման պահին:

Տանիքը կրկին կարող է փլուզվել, սակայն Հարությունը գտել է վտանգը կանխելու ճանապարհը: Խնդիրը ներկայացվել է բնակարանաշինության ծրագրի շրջանակում գործակցող կազմակերպություններին: Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, մինչև տարեվերջ տանիքը կկառուցվի: Հեռավոր մարզում ապրող ևս մեկ ընտանիք կազատվի տարիների խնդրից: Տանտիրուհին՝ Զարինեն, վստահեցնում է, որ թև ու թիկունք է լինելու ամուսնուն: Իսկ մինչև նպատակի իրականացումը, զբաղվում է դուստրերի կրթությամբ՝ ինքն էլ հետ չմնալով նրանցից: Այժմ նա հեռակա բարձրագույն կրթություն է ստանում՝ նաև օրինակ ծառայելով աղջիկներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի զանգվածային ազատումներ չեն լինելու, իրենց ներուժը մեզ անհրաժեշտ է. Հայկ Եսայանը՝ «Բիլայնի» մասին
Մենք ընդամենը միացնելու ենք 2 ընկերությունների աշխատակազմը եւ ունենալու ենք էլ ավելի մեծ աշխատակազմ, քան այսօր կա «Բիլայնում»…
«Բիլայն»-ի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ՀԾԿՀ-ի դիմաց. Նրանք դեմ են «Թիմ»-ի կողմից «Բիլայնը» գնելուն
Սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն...
«Թիմ» ՍՊԸ-ն կգնի Բիլայնը․ ՏՄՊՊՀ-ն թույլատրել է գործարքը
Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է...
TEAM Telecom Armenia-ն ստացել է հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բավարարել է «ԹԻՄ» ՍՊԸ դիմումը և տրամադրել լիցենզիան...
Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները
Այս պահին շարժական և ֆիքսված ցանցերի աշխատանքն ապահովվում է պահուստային գեներատորների գործարկման շնորհիվ...
Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով որոշ ալիքների հեռարձակումը
Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական...