News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է հասնել առանց Նիկոլ Փաշինյանի Հայաստանի, որպեսզի մենք կարողանանք իրավաչափ որոշման գալ Քոչարյաին գործով, քանի որ ներկայիս կառավարության ղեկավարն ամեն ինչ անելու է, որպեսզի երկրորդ նախագահը մնա ճաղերի ետևում: Այդ ցանկությունը կարող է կապված լինել վախի, բարդույթների եւ ցանկացած այլ բանի հետ: Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը:

«Ինչ վերաբերում է Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի սպասվող որոշմանը, ապա ինչպիսին էլ այն լինի, Փաշինյանն ամեն ինչ իր ուզածի պես կանի եւ եւս մեկ հարված կհասցնի երկրի իմիջին: Փաշինյանի թիմը վաղուց չեղյարկել է նախորդ իշխանությունների բոլոր նվաճումները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ասպարեզում, ինչը հանգեցրել է երկրի միջազգային հեղինակության անկմանը»,- նշեց քաղաքական գործիչը:

Նա նշեց, որ այն մարդիկ, ովքեր ժամանակին դեմ էին կառավարման համակարգում առկա բյուրոկրատությանը, այժմ փչում են այն՝ 18-ական օգնական նշանակելով եւ լրացուցիչ բեռ ստեղծելով հարկ վճարողների վրա:

Այս ամենը, նրա խոսքով, պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը սովոր չէ կաբինետային աշխատանքին, նրան ավելի մոտ է փողոցային գործունեությունը:

«Նման պայմաններում ընդդիմությունը պետք է միավորվի եւ փոխի իշխանությունը»,- հավելեց Աճեմյանը: Ըստ նրա, անհասկանալի է այն այն մարդկանց տեսակետը, ովքեր կարծում են, որ պետք է մի քիչ սպասել:

«Իսկ ինչի՞ն սպասել. ղարաբաղյան հակամարտության փուլային լուծմա՞նը, «հեքիաթային» ներդրումներին, Իշխանությունների կողմից զրոյական արձագանքի շարունակմա՞նը այնպիսի աղմկահարույց իրադարձություններին, ինչպիսին է ՄԻԵԴ-ի որոշումը Գուրգեն Մարգարյանի գործով: Թե՞ կշարունակելու են նայել Արցախի դրոշի բացակայության պաշտոնական հանդիպումներին»,- նշեց քաղաքական գործիչը:

Նա հավելեց, որ ներկայիս իշխանությունների հեռանալուց հետո հետաքրքիր մանրամասներ կպարզվեն, այդ թվում՝ ծխախոտի մաքսանենգության մասին, տեղեկություններ, որոնք Փաշինյանը այդպես էլ չի հերքել, եւ ադամանդների մասին եւս եւ շատ այլ բաների:

Ռեֆորմիստների ​​կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, իր հերթին, շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանին երկրում հեղինակավոր մարդիկ պետք չեն, այդ թվում՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի:

«Փոխարենը նրանք շատ լավ «լեզու են գտնում» իրենց համար ատելի օլիգարխների հետ՝ ի դեմս Սամվել Ալեքսանյանի: Ընդ որում, իր գործունեության ձախողման համար նրաք միշտ մեղավորների են գտնում, օրինակ՝  ՀՀԿ-ն, Քոչարյանը, Սահմանադրական դատարանը, կորոնավիրուսը, բայց՝ ոչ իրենք»,- ասաց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ