News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեկ որոշել է եւս 2 ամսով երկարաձգել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը։

«Գեւորգ Լոռեցյանին փորձում են այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել։ Վերաքննիչ քրեական դատարանը նույնպես եզրահանգման է եկել, որ Քրեական օրենքսգրքի այլ հոդվածով կատարվում են քննչական գործողություններ։ Առավել մանրամասն այս պահին չեմ ակրող հայտնել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են, ավելի ուշ՝ կալանավորվել։

ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսավարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է եւ միաժամանակ նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ