News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ԱՄՆ դեսպանատան մոտ շաբաթ երեկոյան՝ մայիսի 30-ին, անցկացվել է բողոքի ցույց ընդդեմ ռասիզմի եւ Միացյալ Նահանգներում ոստիկանների կողմից բռնության, հաղորդում է DW-ը։

Դրա մասնակիցները հայտնել են իրենց վրդովմունքը աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դաժան սպանության հարցում սպիտակամորթ ոստիկանի կողմից Մինեապոլիսում։ Բացի այդ, նրանք արտաբերել են համերաշխության խոսքեր աֆրոամերիկացիներին ուղղված եւ պահանջել ապահովել արդարությունը։

Բեռլինի ոստիկանության տվյալներով՝ ամերիկյան դեսպանատան շենքի մոտ հավաքվել է շուրջ 2200 մարդ։ Ակցիայի մասնակիցները իրենց ձեռքերում պահել են պաստառներ «Black lives matter» («Սեւերի կյանքերը կարեւոր են»)։ Բողոքի ցույցն անցել է բացարձակապես խաղաղ։ Մայիսի 31-ին Բեռլինում պլանավորվել են նոր բողոքի ցույցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ