News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տեխաս նահանգում Դալաս քաղաքում աղետի ռեժիմ է մտցվել անկարգությունների պատճառով, որոնք սկսվել էին ոստիկանների գործողության հետեւանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: Համապատասխան հրամանը ստորագրել եւ իր Twitter-յան էջում է հրապարակել Դալասի քաղաքապետ Էրիկ Ջոնսոնը, փոխանցում է Gazeta-ն: 

Փաստաթղթում նշվում է, որ Դալասին այս միջոցառումը կօգնի «հաղթահարել հանցավոր կողոպուտը, վանդալիզմն ու բռնությունը»:

Մինեապոլիսի ոստիկանության աշխատակիցները մայիսի 25-ին ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Ձերբակալելիս ոստիկանը ծնկով սեղմել էր տղամարդու պարանոցը: Ֆլոյդը բղավել էր, որ շնչահեղձ է լինում, բայց իրավակարգի պահապանները դրան ուշադրություն չէին դարձրել: Արդյունքում տղամարդը մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: Սա ԱՄՆ-ում հարուցել էր զանգվածային ցույցեր եւ անկարգություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ