News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Այս տարվա երկրորդ կիսամյակում Եվրոպական միությունում վեցամսյա նախագահության ընթացքում Գերմանիան մտադիր է ԱՄՆ-ի եւ Չինաստանի հակամարտությունը կարգավորելու ջանքեր նախաձեռնել, հայտարարել է ԳԴՀ արտգործնախարար Խայկո Մաասը, հայտնում է DW-ն։

«Հատկապես մենք, եվրոպացիներս, չենք կարող շահագրգռված լինել, որպեսզի Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները անհաղթահարելի դառնան»,- հայտարարել է նա։

Մաասը կոչ է արել թույլ չտալ աշխարհի պառակտում՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի շահերի ոլորտների։ Այս խնդրի լուծման համար հատկապես անհրաժեշտ էԳերմանիայի միջնորդությունը, որը հուլիսի 1-ից իր վրա կվերցնի Եվրամիության նախագահի դերը, վստահ է նա։

Գերմանացի նախարարը նաեւ հաստատել է, որ սեպտեմբերին տեղի կունենա ԵՄ-ՉԺՀ ծրագրված գագաթաժողովը։ «Կան շատ կարեւոր թեմաներ, որոնք մենք պետք է քննարկենք Չինաստանի հետ»,- նշել է նա։ Եվրոպացիների նպատակներից մեկը, ըստ Մաասի, չինական կողմին համոզելն է, որ ստանձնի կլիմայի պաշտպանության եւ համաշխարհային արդար մրցակցության պարտավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ