News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համառուսական քվեարկությունը հուլիսի 1-ին անցկացնելու ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովայի առաջարկությանը։ Այս մասին նա հայտնել է աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ «Հուլիսի 1-ը դիտարկվում է որպես բավական հարմար օր»,- ասել է Պուտինը, հայտնում է «Մեդուզան»։

Խորհրդակցության ընթացքում Պուտինը հայտնել է, որ քվեարկության անցկացման վրա պետք չէ խնայել։

Սկզբնապես սահմանադրական փոփոխությունները պլանավորվում էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն այն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց անորոշ ժամկետով։

«Եւ այսպես, հարգելի գործընկերներ, ելնելով այսօրվա քննարկումից, ելնելով ձեր կողմից ասվածից եւ ձեր կողմից առաջարկվածից՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման համառուսական քվեարկությունը կանցկացնենք 2020թ․ հուլիսի 1-ին»,- ասել է Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել