News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները կոչ է արել Իսրայելին հրաժարվել գրավյալ Արեւմտյան ափի այն հատվածների անեքսիայի ծրագրից, որոնք միացվել են արաբական երկրներին, որոնք էլ դատապարտել են Իսրայելի սպասելի քայլը։

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը Twitter-ում գրառում է կատարել այն մասին, որ հողերի բռնակցումը կխաթարի խաղաղությունը տարածաշրջանում: «Իսրայելի կողմից ցանկացած միակողմանի քայլ լուրջ խոչընդոտ կդառնա խաղաղության գործընթացում»,- գրել է նա: Նրա խոսքերով՝ անեքսիան «կդառնա հրաժարում կայունության եւ խաղաղության հարցում միջազգային ու արաբական փոխհամաձայնությունից»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է անեքսիայի ենթարկել Արեւմտյան ափի հատվածները, այդ թվում՝ Հորդանան գետի ռազմավարական հարթավայրը եւ տասնյակ հրեական բնակավայրեր։ Նա հասկացրել է, որ ծրագրի իրականացումը հուլիսին կսկսի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ