News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես երբեք կոռեկտության պակասի նշույլ անգամ չեմ թողել լրագրողների հետ շփումներում. եթե դու ինձ այդ հարցը տալիս ես, կարծում եմ՝ պետք է հենվես իմ նախկին վարքագծի վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե արդյոք ինքն իրեն համարում է Սերժ Սարգսյանի մնացորդ, որի մասին բարձրաձայնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբեւէ իմ կողմից անհարգալից վերաբերմունք տեսե՞լ եք: Հարցը տալուց մտածեք, թե ում եք տալիս եւ ինչ ձեւով եք տալիս»:

Ինչ վերաբերում է հիշեցմանը, որ դեռեւս 2016-ին իր գլխավոր դատախազ ընտրվելու ժամանակ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դուք պաշտոնի բարձրացում եք ստացել, որովհետեւ կոնկրետ Հարնսաքարի գործով մաքրել եք Ռուբեն Հայրապետյանին, «Արմենիա» ընկերության տնօրենի առեւանգման գործով եք իրեն մաքրել, Արթուր Դավթյանն ասաց. «Հիմա ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս, ես կատարել եմ իմ պաշտոնական պարտականությունները եւ վերջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ