News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ճապոնական Յամատո քաղաքի պաշտոնյաները քաղաքային խորհրդին ներկայացրել են քայլելիս հեռախոսների օգտագործումն արգելող օրինագծի նախագիծ։ «Սմարթֆոններից օգտվողների, ինչպես նաեւ դժբախտ պատահարների թիվն արագ աճում է»,- AFP-ին ասել է քաղաքային պաշտոնյա Մասաակի Յասումին։ «Մենք ուզում ենք կանխել դա»,- հավելել է նա՝ նշելով, որ ընդունման դեպքում դա կլինի առաջին նման արգելքը Ճապոնիայում։

Ճապոնական բջջային կապի հսկա NTT Docomo-ի 2014 թվականին կատարած ուսումնասիրությունները պարզել են հետիոտնի տեսողության միջին դաշտը, մինչդեռ սմարթֆոնին նայելիս օգտագործվում է սովորաբար մեր աչքերի ընկալման միայն հինգ տոկոսը։

Ընկերությունն իրականացրել է համակարգչային մոդելավորում, թե ինչ կլինի, եթե 1500 մարդ Տոկիոյում սմարթֆոն նայելով անցնի հետիոտնային անցումով։

Արդյունքները ցույց են տվել, որ նրանց երկու երրորդն առանց միջադեպի չի կարող հասնել դիմացի մայթին. 446 բախում, 103 վրաերթ եւ 21 մարդ գցել են իրենց հեռախոսները:

Հեծանիվ քշելիս հեռախոսների օգտագործումը դժբախտ պատահարների պատճառ է դառնում նաեւ հետիոտների շրջանում:

Որոշ դեպքերում զոհերի ընտանիքները մինչեւ 100 միլիոն իեն (1 միլիոն դոլար) փոխհատուցում են պահանջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ