News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը առաջին ուղեւորությունն է կատարել երկամսյա կարանտինից հետո, երբ երկիրը սկսել է աստիճանաբար մեղմացնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով մտցված որոշ սահմանափակումներ, հայտնում է AP-ը։

Լոպես Օբրադորն ասել է, որ ձեռնարկում է նախազգուշական բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նա Մեխիկոյից 1000 մղոն է անցել հանգստյան օրերին՝ որպես աջակցություն իր ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ Մայա գնացքի։

Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ կառավարությունը կոչ է անում մարդկանց, այսպես կոչված, «կարմիր» գոտիներում պահպանել այդ միջոցառումների մեծ մասը։

Մեքսիկան մոտենում է վարակվածների 100 000 եւ մահերի մոտ 10 000 ցուցանիշներին։

Լոպես Օբրադորը ծրագրում է պատմել Մայայի գնացքի կառուցման մեկնարկի մասին, որը զբոսաշրջիկներին այնպիսի հանգստավայրերից, ինչպիսին Կանկունն է, Յուկատան թերակղզի կհասցնի։

Գտնվելով Կանկունում՝ նախագահը նաեւ ասել է, թե տեղի իշխանությունները հուսով են, որ զբոսաշրջիկները շուտով կվերադառնան։ Պաշտոնապես Մեքսիկայի ամենահանրահայտ լողափը կրկին կբացվի հաջորդ շաբաթ, թեեւ՝ սոցիալական սահմանափակումներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ