News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


25-ամյա Հայկազ Հարությունյանը, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուղանող է, կորոնավիրուսով է վարակվել Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում որպես կամավոր աշխատելու ժամանակ։

Դեռ մարտի կեսին, երբ համավարակը նոր էր տարածում ստանում Հայաստանում, նա դիմել է ինֆեկցիոն եւ կարճ վերապատրաստումից հետո հիվանդանոցի ընդունարանում աշխատանքի անցել որպես բժշկի օգնական։

«Հերթապահության օրերին աշխատել ենք 24  ժամվա ծանրաբեռնվածությամբ, իսկ երբ հերթապահ չէինք, ինչ–որ մղումով գնում էին օգնելու բժիշկներին։ Եղել է մի քանի ժամ քնենք միայն, եղել է՝ օրուկես քնել չենք կարողացել։ Օրական մինչեւ 300 այցելու էինք ունենում, որոնք հաշվառվում էին, թեստավորվում, չհաշված բազմաթիվ մարդիկ էին գալիս էին ուղղակի հոգեբանական ճնշվածությունից ելնելով, չունեին գանգատներ, բայց մտածում էին՝ վարակված են։ Եթե իրենց էլ հաշվենք օրական 500 այցելու էինք ընդունում»,- աշխատանքային օրերն է հիշում Հայկազը։

Նորքի ինֆեկցիոն դիմած՝ կորոնվիրուսի վարակ ունեցողներին, ինչպես Հայկազն է պատմում, առանձին սենյակներ են փորձել տրամադրել, որտեղ նրանք կարող էին սպասել իրենց թեստի արդյունքներին։ Դիմողների մեծ հոսքի պատճառով, սակայն, մարդիկ շատ ժամանակ ստիպված են եղել սպասել միջանցքներում կամ «Շտապօգնության» մեքենաներում։

«Երբ հասարակության մեջ վիրուսը լայն տարածում չուներ, մարդիկ խուճապի մեջ էին, գալիս էին, ասում՝ իմ քրոջ եղբոր հարեւանը ճանաչում է մեկին, ես կասկածում եմ, որ իմ մոտ կորոնավիրուս է։ Մի փուլ կար, երբ մարդիկ վախենում էին հասարակության մեջ հայտնվել որպես կորոնավիրուսով պացիենտ, այդ շրջանում գաղտնի էին գալիս, այնպես, որ որեւէ ոք չիմանա, որ իրենք կորոնավիրուսով պացիենտ են։ Այդ ժամանակ շատ էր պատահում, որ ուշացած էին գալիս։ Պատահել է, որ գաղտնի են պահել, մինչեւ լուրջ խնդիրներ չեն ունեցել»,- պատմում է Հայկազը։

Հայկազի մոտ վիրուսի ընթացքը թեթեւ է անցել, որպես ասիմպտոմ վարակակիր հյուրանոցում է մեկուսացած եղել, մի քանի օր առաջ էլ տեղափոխվել տուն՝ ինքնամեկուսացման։ Նրա կրկնակի թեստի պատասխանը բացասական է եկել, շուտով պատրաստվում է վերադառնալ հիվանդանոց՝ իր կամավորական աշխատանքը շարունակելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ