News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հունաստանը մտադիր է հանդես գալ Միջերկրական ծովում նավթի ու գազի հետախուզումն ընդլայնելու Թուրքիայի ծրագրերի դեմ։ «Հունաստանը պատրաստ է պատասանել այդ սադրանքին, եթե Թուրքիան գնա այդ քայլին»,- հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, հայտնում է AP-ը։

Թուրքական իշխանությունները ավելի վաղ հրապարակել էին երկրաբանական-հետախուզական աշխատանքների արտոնագրման ծրագրերը Turkish Petroleum պետական ընկերության համար, որոնք, ըստ Հունաստանի հայտարարության, խախտում են իր ինքնիշխան իրավունքները։

Այս ծրագրերը հետեւում են ծովային սահմանի մասին անցյալ տարի Թուրքիայի ու Լիբիայի ստորագրած համաձայնագրին, որը Հունաստանը եւ նրա տարածաշրջանային դաշնակիցներ Կիպրոսն ու Եգիպտոսը անօրինական են համարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ