News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ+-ի երկրները մոտ են ոչ թե մինչեւ հունիսի վերջ, այլ մինչեւ սեպտեմբերի սկիզբ նավթի արդյունահանումն օրական 9.7 միլիոն բարելով կրճատելու շուրջ համաձայնության ձեռքբերմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

ՕՊԵԿ+-ի երկրների համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 1-ից, այն մայիս-հունիս ամիսներին երկրների կողմից արդյունահանման՝ 9.7 միլիոն խորանարդ մետրով կրճատում է ենթադրում: Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան, ըստ համաձայնագրի, կկրճատեն նավթի արդյունահանումը հավասար բաժնեմասերով՝ 2.5 միլիոն բարել՝ 11 միլիոն բարել բազային մակարդակից: Համաձայնություններն ուժի մեջ կլինեն երկու տարի, բայց 2020 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կկրճատվի արդեն 7.7 միլիոն բարել, իսկ 2021-ի հունվարից մինչեւ 2022-ի ապրիլի վերջը՝ 5,8 միլիոն բարել: Գործարքի պարամետրերը կարող են վերանայվել 2021 թվականի դեկտեմբերին:

Ըստ պատվիրակություններում պարբերականի աղբյուրների՝ երկրները «մոտ են պայմանավորվածությանը», որ արդյունահանման կրճատման ընթացիկ քվոտան պետք է պահպանվի մինչեւ սեպտեմբերի սկիզբ: Կողմերը նաեւ վիդեոկոնֆերանս անցկացնել հունիսի 4-ին, որն ավելի վաղ նախատեսված էր հունիսի 9-ին:

Ինչպես նշվում է նկութում, Սաուդյան Արաբիան ակնկալում է, որ ՕՊԵԿ+-ի երկրների կողմից նավթի արդյունահանման՝ 9,.7 միլիոն բարելով կրճատումը կտեւի մինչեւ այս տարվա վերջ: Պարբերականի աղբյուրները կարծում են, որ գործարքը Ռուսաստանի համար շահեկան է այս տեսքով: Հրապարակումը պնդում է, որ կողմերը «փոխզիջումային տարբերակ» են քննարկում, որը ընթացիկ քվոտաների ՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը պահպանում է ենթադրում:

Մայիսի վերջին Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ գլոբալ էներգետիկ շուկաներում իրավիճակի բացասական զարգացումից հնարավոր է լինում խուսափել հիմնականում ՕՊԵԿ+-ի նոր գործարքի շնորհիվ: Նա նշել էր, որ Կրեմլում այն անշուշտ հաջողակ են համարում:

Մամուլի խոսնակը հիշեցրել է, որ «գործարքը հստակ սահմանված ժամանակային շրջանակներն ունի»: «Ռուսաստանը միջազգային հարաբերությունների պատասխանատու մասնակից է, այդ թվում՝ նման արխիկարեւոր ծնդրի լուծման եւ զգայուն ոլորտում, ինչպիսին էներգետիկ շուկաներն են»,- նշել էր նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի գործել կնքված համաձայնագրի շրջանակներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի համաշխարհային գները նվազում են
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 13,22 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 11,09 դոլար…
Ոսկին էժանացել է ուրբաթ Լոնդոնում միջբանկային երեկոյան ֆիքսինգի արդյունքներով
Ուրբաթ Լոնդոնում միջբանկային երեկոյան ֆիքսինգի արդյունքներով ոսկու տրոյական ունցիայի գինը կազմել է 1715,90 դոլար…
Brent նավթի գինը անցել է բարելի դիմաց 25 դոլարից
Brent-ի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0,93 տոկոսով…
Թրամփը՝ Պուտինին. Նավթի արդյունահանման կրճատումը էներգաշուկաները կկայունացնի
Թրամփը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սաուդյան Արաբիայի եւ մյուս նավթ արտադրողների հետ կատարած աշխատանքի համար…
Թրամփը Պուտինի եւ Սաուդյան թագավորի հետ զրույցից հետո ասել է, որ ՕՊԵԿ+-ը մոտ է գործարքին
«Մենք շատ մեծ խոսակցություն ունեցանք նավթի արդյունահանման եւ ՕՊԵԿ-ի, ինչպես նաեւ այն ուղիների մասին, որոնց միջոցով մենք կարող ենք այնպես անել, որպեսզի մեր արդյունաբերությունը լավ զգա իրեն...
Brent տեսակի նավթի գինն աճել է գրեթե 6 տոկոսով
Ապրիլի 2-ին Brent եւ WTI տեսակների նավթի համաշխարհային գները սակարկությունների ընթացքում աճում են 5 տոկոսի սահմաններում…
Ամենաշատ