News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ցավոք, քաղավիացիայի տապալումը, ինչի մասին համառորեն լուրեր էին պտտվում և ինչի մասին մեկ ամիս առաջ բարձրաձայնել էի, հաստատվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Հիշեցնելով, որ անվտանգության նկատառումներով Եվրահանձնաժողովն այսօր պաշտոնապես հայտարարել է Հայաստանում գրանցված ավիանկերություններին Եվրոպական օդային տարածքով թռչելու արգելքի մասին, Լիլիթ Գալստյանը գրում է՝ սա աննկարագրելի ցավալի է, երկրի հեղինակության համար աղետալի ու անարժանապատիվ:

«Այնուամենայնիվ, առողջ, մտածված և հավասարակշռված քաղաքականության արդյունքում, ժամանակի ընթացքում, կարելի է վիճակը շտկել և դուրս գալ ամոթալի երկրների սև ու անպատվաբեր ցուցակից»:

Բայց, գրում է դաշնակցական գործիչը, ինչպե՞ս և ի՞նչ ուժերով դուրս գալ այս իրավիճակից, քաղաքական ի՞նչ թիմով․

«Այն թիմո՞վ, որ տառապում է ամբարտավան մեծամտությամբ և ընդամենը մեկ ամիս առաջ անամոթաբար աջ ու ձախ հերքո՞ւմ էր փաստերը, շատ լավ իմանալով ավիացիայի ողբերգական կացության մասին, ցինիկ երեսպաշտությամբ մեղադրում էր քննադատներին, անգամ դավաճանության մեջ մեղադրում: Այս վարքագծով եք դուք վերաբերվում ցանկացած հարցի...սա է ցավալին... այս ողբերգական տապալումը ձեր կառավարման մանրակերտն է», գրել է Լիլիթ Գալստյանը եւ նշել, որ ձախողումները բոլոր հատվածներում են․

«Իսկ պարտություններն ու ձախողումները մեր իրականության բոլոր հատվածներում են: Գուցե անփորձ լինելը արդարացում ունի, բայց երեսպաշտ ստերով ու մանիպուլյատիվ վարքագծով երկիր չեն կառավարում: Դուք սպառել եք անցյայի ուրվականից հասարակությանը ահաբեկելու անհեռանկար վարքը: Դուք ներկայի, այս ցավալի ներկայի, միակ պատասխանատուն եք: Դուք մսխելով մսխում եք ժողովրդի անունից խոսելու իրավունքը», գրել է նախկին պատգամավորը եւ ամփոփել․

«Իսկ այս կոնկրետ ձախողումը կոնկրետ մեղավորներ ունի, ինչին պետք է գնահատական տալ ու պատասխանատվության ենթարկվել»:

Տպել